Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կարանտինի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
[email protected]

«Աշխարհի բազմաթիվ երկրներում կարանտինի պատճառով դրական փոփոխություններ են նկատվում շրջակա միջավայրի վրա։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացներից Հայաստանը, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։ Մեր երկրում շրջակա միջավայրի վրա կարանտինի ունեցած ազդեցության մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է բնապահպան, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանի հետ։

Բնապահպանը մատնացույց արեց լրջագույն խնդիր, որի շուրջ կցանկանար հրավիրել պատասխանատու մարմինների ուշադրությունը։ Խոսքը վերաբերում է կենցաղային թափոններին, որի քանակությունն օրեցօր վտանգավոր չափերի է հասնում։ «Այս օրերին շատ են օգտագործվում ձեռնոցներ, դիմակներ, որոնք դառնում են կենցաղային թափոն։ Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, սակայն այս խնդրի մասին չի խոսվում։ Դա է հուշում 20 տարի համաճարակաբանության ոլորտում աշխատելու իմ փորձը»,- ընդգծեց մասնագետը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button