ԿարևորՀասարակություն

Պլանշետներ՝ սյունեցի դպրոցականներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով  Սյունիքի մարզպետարանին է հատկացրել 56 նոր պլանշետ։ Դրանք հեռավար Ucom ինտերնետային sim-քարտերով (մեկամսյա անվճար բաժանորդագրությամբ) տրամադրվել են մարզի դպրոցներին։ 56 պլանշետի երկու նոր հասցեատերերը արդեն բնականոն կերպով մասնակցում են դասերին։

Սարգսյանների բազմազավակ ընտանիքում ուսումնական եռուզեռ է։ 13-ամյա Լուսինեն նոր պլանշետով ֆիզիկայի դասին է մասնակցում։ Ավարտից հետո ասում՝ ուրախ է, որ ընկերներին միացավ։

«Արդեն հարմարվել եմ, և ամեն ինչ զգույշ եմ անում, որ չկոտրվի։ Մայրիկիս հեռախոսով չէի կարողանում դաս անել, կապերն անընդհատ կտրվում էին։ Իսկ հիմա ես կարողանում եմ դասատուիս լսել և դասերս կատարել։ Բոլոր առարկաները՝ կենսաբանություն, ֆիզիկա, հայոց լեզու, բոլոր դասերին հարմար է»։

Լենան տան ավագն է, ոգևորված պատմում է, որ իսկապես անհրաժեշտ էր նախարարության կողմից տրամադրած պլանշետը։ Ընդմենը մեկ հեռախոս էր, որը չէր բավարարում դպրոցական քույրերին։

«Իրենք չէին հասցնում մայրիկիս փոքր հեռախոսով զբաղվել իրենց բոլոր դասերով, կրթությունը չէին հասցնում բոլորովին։ Հռավար դասերի բեռը որոշակիորեն թեթևացել է, որովհետև երեխաները հասցնում են դասերը անել։ Իրենց դասատուներին հասկանում են, լսում են ինչ է հանձնարարում, ոնց է բացատրում։ Տնայինները հասկացվում են։ Ուրախ եմ, որ տվել են պլանշետը, որ իրենք հասցնեն դասերը անեն գոնե, բացականեր չլինեն»։

Պլանշետին քաջ ծանոթ Գրիշա Հակոբյանն  է, նրանց տանն էլ եղանք։ 4-րդ դասարանցի տղան ասում է, որ  հեռավար դասընթացն արդեն իրեն շատ է հետաքրքրում։

«Բոլոր դասերին չէի կարողանում մասնակցել, բացակա էի ստանում, հիմա սրանով, որ աշխատում եմ, բոլոր դասերին կարողանում եմ մտնել։ Որ սրանով աշխատում եմ դասատուին ավելի լավ եմ տեսնում։ Ես սա օգտագործում եմ դասերի համար, ոչ մի խաղ չեմ խաղում»։

Գրիշայի մայրը՝ Վերոնիկա Պոզոյանը, նշում է, որ տեխնիկայի բացակայությունը խնդիրներ էր առաջացնում, բարեբախտաբար դրանք այլևս չկան։

«Դասաժամերը սկսվում էին ժամը 10-ից, միաժամանակ երեք երեխանները չէին կարողանում դասերին մասնակցել, բացակայում էին կամ մեկ ու մեջ էին անում, մեկիս հեռախոսը թողնում էինք տանը, հարամարեցնում էինք, որ երեխաները չբացակայեն։ Հիմա երեխաներս կարողանում են մսանակցել դասընթացներին հետ չեն մնում»։

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի խոսքով մարզում մոտ 1200 երեխա դուրս էր մնում հեռավար ուսուցման գործընթացից։ Ասում է դպրոցներին հանձնարարեցին ձեռքի տակ ունեցած տեխնիկան տրամադրել դրա կարիքն ունեցողներին։ Այդպիսով մոտ 500 դպրոցականի հեռավար ուսուցման խնդիրը է լուծվեց։

«Այնուհետև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեզ ուղարկեց 56 պլանշետ այդ նույն նպատակով։ Մենք որոշեցինք այդ պլանշետեներն ուղարկել այն ընտանքիներին, որտեղ այս պահին կա 3 և ավելի դպրոցական երեխա։ Այս պահի դրությամնբ 47 պլանշետ արդեն տրամադրվել է։ Մոտ 140 երեխա ևս միացավ հեռավար ուսուցման պրոցեսին»։

Փոխմարզպետը տեղեկացրեց, որ այսօր ևս 40 նոր պլանշետ են նվեր ստացել, որոնք կտրամադրվեն արդեն երկու և ավելի դպրոցական ուենցող ընտանիքներին։ Բացի այդ համակարգիչ է նվիրել  «Չաարատ Կապան» ՓԲԸ, ևս մեկ  համակարգիչ անհատի կողմից։ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց նաև, որ մոտ 460 աշակերտիի տեխնիկայի հարցը կփորձեն լուծել։

Back to top button