ԿարևորՀասարակություն

Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: 

«Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus):

Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| — |30| հաշվառման սեղաններ՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։

Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝

• այն ՀՀ քաղաքացիներին, որոնք Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել.

• այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության տրամադրած հյուրանոցներում.

• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին.

• ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ [email protected] էլ․հասցեի միջոցով):

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button