ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։

«86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն»,- հայտնել է Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ։

Back to top button