ԿարևորՀասարակություն

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի:

Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով կլինի, սահմանափակումները կպահպանվեն:

Նա անդրադարձել է հետագա անելիքներին, նաև՝ այն վիճակագրությանը, որ կա կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում և Հայաստանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև
Close
Back to top button