Հայկական հարց

Համշենահայերը, համշենական ուրույն մշակույթն ու լեզուն․ «Հայկական հարց»

Համշենահայեր անվանումը գալիս է տեղանունից: Համամաշեն, որը դարձել է Համշեն, Հեմշին: Այժմ այն Թուրքիայի Րիզե նահանգի Հեմշին կամ Չամլե Հեմշին բնակավայրն է:

Համշենահայության կրոնափոխությունն սկսվել է դեռևս Հայոց ցեղասպանությունից երեք դար առաջ:

Համշենահայերը, սակայն, չեն թուրքացել և կարողացել են ինչ-որ ձևով պահել համշենական ուրույն մշակույթն ու անգամ լեզուն: Ընդ որում, լեզուն պահպանվել է հատկապես Խոպա գավառի համշենահայերի շրջանում:

Այդ ամենին մեծապես նպաստում է նաև 2011 թ․-ին Ստամբուլում բացված համշենական մշակույթի և լեզվի պահպանման «Հատիկ» միությունն իր իրականացրած ձեռնարկներով:

Թեմային է անդրադառնում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը: Համշենահայերը՝ մաս 1-ին:

Back to top button