ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Աշխատում են Ռոտերդամում, ծախսում Ամստերդամում․ հոլանդական ասույթն «աշխատող» է կորոնավիրուս

Հանրային ռադիոն շարունակում է «խոսել» Հայաստանից դուրս ապրող հայերի հետ՝ իրենց երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ու ձեռնարկվող քայլերի մասին։ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում այսօր մեր  զրուցակիցը   Հոլանդիայից Էրիկ Աղաբեկյանն է։

Արդեն 20 տարի ապրում է  Հաագայում, ղեկավարում է տուրիստական գործակալություն։ Ասում է՝  հոլանդացիները կարգապահ են, իշխանությունների հորդորները լսում են։

Հոլանդական  թևավոր խոսքը, թե «աշխատում են Ռոտերդամում, որոշումներ կայացնում Հաագայում, աշխատածը ծախսում  Ամստերդամում», մեր զրուցակցի կարծիքով   «աշխատող է» նաև կորոնավիրուսի պայմաններում։ Նիդեռլանդներում քաղաքների զարգացածության գրեթե հավասար մակարդակը, ըստ նրա,  օգնում է դիմակայել արտակարգ իրավիճակներին։ 

Back to top button