ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,-ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ մահվան դեպքի մասին:

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937 է:

Back to top button