ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացած 72-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ. ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ապրիլի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։

Back to top button