ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավիրուսը՝ ճիշտ հետևությունների հնարավորություն. «Արժեքների հեղափոխություն»

Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը լավ առիթ է ճիշտ հետևություններ անելու համար՝  կարծում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։

Առաջին հետևության առիթը,  ըստ նրա,  զարգացած երկրների արձագանքն էր։ «Հասկացանք, որ  զարգացած երկրները երաշխավորված ու պաշտպանված չեն, և փոքր պետություններն ավելի հեշտ են կառավարում իրավիճակը», -ասում է Հովհաննիսյանը։

Հետևություններից մյուսն, ըստ նրա, Հայաստանի հանրության, ընդհանուր առմամբ գիտակից վերաբերմունքն է։ Այս գիտակցությունը պետք է օգտագործենք ոչ թե միայն կրիտիկական պահերին, այլև՝ ընդհանրապես՝ կարծում  է Հովհաննիսյանը։

Հետևություններից երրորդն ամենասկզբունքայինն է։ Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով արդեն  կորցրել է 6 տրիլիոն դոլար, ինչը գրեթե այնքան է, որքան Ճապոնիայի համախառն ներքին արդյունքը։

«Արժեքների հեղափոխություն»  հաղորդման հեղինակն առաջարկում է իրավիճակը դիտարկել այլ տեսանկյունից։

«Արդեն խոսել ենք այն մասին, որ ՀՆԱ-ն չի բնութագրում մարդկանց երջանկությունը և դժբախտությունը։ Եթե ՀՆԱ-ն փոքրացել է, նշանակում է՝ ավելի քիչ  ապրանքներ և ծառայություններ են արտադրվում, սրանից  էլ հետևում է, որ մարդիկ ավելի քիչ են սպառում։ Եթե ճիշտ հետևություններ անենք, գուցե հասկանանք, որ աշխարհում գերարտադրություն է, որ  մեզ ավելի փոքր ՀՆԱ է պետք»,-ասում է Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close