ԿարևորՀասարակություն

Ինքնամեկուսացվել է Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան

Արցախ/տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացրել են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են:

 Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:

Back to top button