ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարը հորդորում է «չթուլանալ»

Թեև վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում անկում է ապրում, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն. չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանում, իհարկե, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա խնդիր ունի պահպանման: Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է: Իրականում դա այդպես չէ: Եվ ցածր թվերով ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում»,-ասաց նախարարը:

Back to top button