ԿարևորՀասարակություն

Ապրիլի 10-ի դասացուցակը. հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ մոտենում է ավարտին

ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 10-ի դասացուցակը:

08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»,
11։15-ից՝ «Բաց դասը»,
իսկ https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 8 նոր տեսադաս։

Առաջին ալիքով կհեռարձակվեն հետևյալ դասերը՝

Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Բայերի խոնարհումը

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Խաչատուր Աբովյան. 19-րդ դարի ազատագրական մտքի մեծ գաղափարախոսը

Քիմիա (11-րդ դասարան)
Թեմա՝ Ածխաջրեր: Ճարպեր

Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
Մաթեմատիկա. Քառակուսային ֆունկցիաների գրաֆիկները
Ֆիզիկա. Շփման ուժ

08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանները

Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հիդրոստատիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին

Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրներ պինդ մարմիններ, հեղուկ և գազեր թեմաներից

Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ ամրապնդման գործընթացը

Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Վիգեն Խեչումյան, «Գլուխգործոց»

Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Բայի սահմանական եղանակ

Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Ըղձական և ենթադրական եղանակներ

Back to top button