Հասարակություն

Ռադիոյի տնօրենի վերջին եթերը (կարանտին` օր 6896-րդ‬)

Մի տարի առաջ այս օրը՝ ապրիլի 9-ին աշխատանքի ընդունվեցի Հանրային ռադիո: Ենթադրվում է, որ տարվա ընթացքում արվածի մասին պետք է հաշվետվություն-հոդված հրապարակեմ, ինչպես արեցի նշանակման 100 օրվա և անցած ֆինանսական տարվա փակման կապակցությամբ:

Բայց, քանի որ այս իրավիճակում որևէ մեկը դա հաստատ չի կարդալու, փոխարենն առաջարկում եմ կիսավավերագրական պոստապոկալիպտիկ ռադիոուտոպիա: Բարի ունկնդրում:

Հարգանքով,
Գարեգին Խումարյան
Տնօրեն, Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանին և «Երաժշտական եռանկյունի» հաղորդման հեղինակ Վահան Արծրունուն իրենց իրական կերպարներն օգտագործելու թույլտվության համար:

Back to top button