ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մայրաքաղաքի փողոցները կարող են ախտահանվել պարետատան ցուցումով․ Հակոբ Կարապետյան

Քաղաքի ամբողջ բանուկ հատվածը՝ մայթերն ու փողոցները,   ախտահանելն  արդյունավետ կարող է լինել, եթե արվի պարբերաբար։ Իսկ պարբերաբար այդ գործողությունն իրականացնելը ծախսերի և արդյունավետության առումով առնվազն խնդրահարույց է ՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և նկատել, որ քաղաքապետարանն այս  կամ այն գործողությունը ձեռնարկելիս առաջնորդվում է պարերտատան ցուցումով։

Փոխարենը, ըստ Կարապետյանի,  ամենօրյա պարբերականությամբ ախտահանվում են հանրային տրանսպորտի գրեթե ամբողջ շարժակազմը, մետրոն,  մի շարք վարչական շրջաններում ՝  շենքերի  մուտքերն ու վերելակները։

Քաղաքապետի  մամուլի խոսնակի հետ զրուցել ենք  ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ձեռնարկվող քայլերի, այլ նաև մայրաքաղաքի  խնդիրների, տեղադրվող վերելակների, վթարային շենքերի ու մետրոյի նոր կայարանի մասին։

Back to top button