Սփյուռքի ձայնը

Լիբանանահայերը խոցելի խմբում են. Շահան Կանդահարյան․ «Սփյուռքի ձայնը»

  • Կանադայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Կանադայի արտաքին գործերի նախարարին՝ Թուրքիայում Կանադայի դեսպանատան՝ Արցախի ընտրությունների ազատ ընթացակարգի մասին տարածած հայտարարության մասին:
  • Կահիրեի և Ալեքսանդրիայի Առաջնորդարանները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դիմել են երկրի սփյուռքի նախարարին՝ աջակցություն տրամադրելու համար եգիպտացի և այլազգի հիվանդներին:
  • Վանաձայնի «Հայկական ռազմարվեստ» հաղորդաշարը պատմում է Ուրֆայի կամ Եդեսիայի կոմսության ազատագրման ռազմական գործողությունների մասին, որի կենտրոնում Միքայել Մամիկոնյան իշխանն էր:
  • Լիբանանում հայերի շրջանում համաճարակի կանխարգելման նպատակով ստեղծվել է «ճգնաժամայաին շտաբ»: Այն իրազեկում, ինչպես նաև անհրաժեշտ օգնություն է տրամադրում հայերին, ովքեր այս իրավիճակում խոցելի խմբում են հայտնվել։ Ինչպե՞ս է շտաբը աշխատանքներ տանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տնտեսական և նյութական ի՞նչ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի հետևանքով: Հեռախոսազրույց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի հետ:
Back to top button