ԿարևորՄտքերի խաչմերուկ

Տաքսիստները նույնպես օրավարձով աշխատողներ են․ ովքեր են դուրս մնացել պետական «հրշեջ միջոցառումների» ցանկից

«Կառավարության աջակցության ծրագրերը հիմնականում կարելի է  որակել «հրշեջ միջոցառումներ» այն ոլորտներում, որտեղ ծագել են խնդիրներ»,- ասում  է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։

Տնտեսագետի խոսքով՝ պետական ուշադրությունից դուրս են մնում մի քանի կարևոր ոլորտներ՝ փոքր արտադրությունները, շինարարությունը, առանց գրանցման աշխատող փոքր բեռնափոխադրողերը, տաքսիստները, որոնք նույնպես օրավարձով այլ աշխատողներից չեն տարբերվում։

Կարեն Ավագյանի խոսքով՝ գյուղատնտեսները, որոնք որպես ձեռնարկատեր գրանցված չեն, նունպես դուրս են մնացել պետական ուշադրության տիրույթից։ Վերջինների դեպքում, ինչպես տնտեսագետն է նշում, ժամկետները սեղմ են, ու եթե առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ խնդիրը չլուծվի, նրանք չեն կարողանա իրենց ցանքատարածքները մշակել։

Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին տրամադրվող աջակցության ծրագրերին, ապա Ավագյանը մատնացույց է անում դրանք բանկերի միջոցով իրականացնելու փաստը, ինչը, նրա խոսքով, ստիպում է շատերին հապաղել։ «Կան մարդիկ, այդ թվում` ես, որոնք չեն ցանկանում  ստանալ վարկային միջոցներ և դժվար էլ դիմեն աջակցության համար, քանի որ տեսահորիզոնը բավականին սեղմվել է,  և կանխատեսել, թե ինչպիսին կլինի իրադրութունը շուկայում վեց ամսից մեկ տարվա ընթացքում դժվար է։ Նույնիսկ տասն օրվա կտրվածքով դժվար է կանխատեսում անել»,-ասում է նա։ Արտակարգ դրության չեղարկումից հետո էլ  բնակչության մեծ մասը վճարունակ չի լինի, ասում է Ավագյանն ու շարունակում՝ առևտուրը, սպասակման ոլորտը չեն կարողա արագ վերականգնել։

Տնտեսագետը նաև խիստ կարևոր է համարում ներկա պայմաններում ԿԲ հնարավորությունների ճիշտ օգտագործումը․ կենտրոնական դրամատունն ունի  մեծ պաշարներ և, եթե ցնցումներ լինեն, պետք չէ դրանք ամբողջությամբ փոշիացնել ազգային արժույթի փոխարժեքի  պահանման հմար։

«Կարելի է  ամբողջությամբ ներդնել այդ գումարները, թեկուզ՝ ֆինանսավորելով պետական ավիաընկերութան ստեղծումը։ Հիմա, երբ ավիափոխադրումները աշխարհի մասշտաբով նվազել են, հնարավոր է էժան, սեփական պարկով փոքր ավիաընկերությունների ձեռքբերում։ Դա հետագայում, նույնիսկ կրիտիկական պայմաններում, կապահովի գուղատնտեսական ապրանքների արտահանումը։ Երբեք անիմաստ չի լինի նման ձեռքբերումը»,- ասում է Կարեն Ավագյանը։

Back to top button