ԿարևորՏնտեսական

Տավարաբուծության զարգացման վարկեր. գումարը՝ մինչև 300 մլն դրամ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ կառավարության մեկնարկած «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի մասին, որի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ։

Գումարը՝ մինչև 300 մլն դրամ
Տարեկան տոկոսադրույքը՝ 0%
Մարման ժամկետը` մինչև 5 տարի,
Մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի
Գյուղ. կոոպերատիվների համար կարող է տրամադրվել նաև 70 % համաֆինանսավորում։
Վարկը հասանելի է մինչև 31.12.2020

Back to top button