ԿարևորՀասարակություն

Պահպանում ենք շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ասել է, որ պահպանում են շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը։

Նա տեղեկացրել է, որ ուրբաթ պարետատանը կքննարկեն հետագա անելիքները՝ արդեն հաջորդ շաբաթվա կարգավորումների հարցում։

«Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ հայտնել էինք, որ վաղվանից պետք է ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Առավոտյան խորհրդակցության ժամանակ նախարարը պարզաբանել է, թե այս համատեքստում ինչ պետք է անենք։ Հնարավոր է՝ առաջին փուլում դրանց թիվը 1000-ի չհասնի: Քննարկումների ընթացքում եկանք եզրակացության, որ պետք է ցուցում լինի, որպեսզի ժամանակի ու ռեսուրսի անիմաստ կորուստ չլինի»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ վաղվանից բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, վիրուսային այլ հիվանդություններ ունեցողներին պարտադիր կթեստավորեն։

Տես նաև՝ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի

Back to top button