ԿարևորՀասարակություն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերին ցուցակագրել են

ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը։ Դեսպանատունն այդ ցուցակը կներկայացնի համապատասխան ավիաընկերությանը ևս մեկ չվերթ կազմակերպվելու դեպքում։

Դեսպանատունը երաշխավորում է, որ թռիչքի թույլտվության պարագայում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, Ա․Ղազարյանը հորդորել էր քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։

Նշվել էր նաև, հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախապես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում (russia.mfa.am):

Back to top button