Ռետրո ակումբ

Մի քիչ կոկաին՝ տրուբադուրների չափաբաժնով․ «Ռետրո ակումբ»

«Troubadour». Սա ամերիկացի երաժիշտ, երգիչ, բլյուզ կիթառահար Ջեյ Ջեյ Քեյլի (J. J. Cale) 4-րդ ստուդիական ալբոմի անվանումն է: Այն թողարկվեց 1976թ. և հայտնվելով «Billboard 200-ում»՝ առաջ անցավ՝ հասնելով մինչև 84-րդ հորիզոնականը: Գրեթե հանգստի անցած երաժիշտը նորից բեմում էր:

Ալբոմի հաջողությունը մի քանի քայլ առաջ շարժվեց հատկապես այն ժամանակ, երբ առանձին թողարկվեցին մի քանի երգերի սինգլները: Դրանցից մեկը «Cocaine»-նն էր. խիստ վիճահարույց և, այնուամենայնիվ, երաժշտասերների ամենասիրելի երգերից մեկը:

1977 թ.-ին «Cocaine»-ը ձայնագրեց Էրիկ Քլեփթոնը՝ ընդգրկելով «Slowhand» ալբոմում: Չնայած երգի իմաստի հանդեպ ծայրահեղ տարբեր ընկալումներին՝ այն պիտի դառնար Քլեփթոնի լավագույն և գլխավոր հիթերից մեկը մինչ օրս:

Այս քավըրի մասին «AllMusic»-ը գրել է, որ այն երաժշտի ամենակայուն հանրաճանաչ հիթերից է և «շարունակում է լավագույնը մնալ Քլեփթոնի կատարումներում՝ նույնիսկ այն դեպքում, երբ նկատի ունենանք, որ գործ ունենք բարձրորակ հսկայածավալ գործեր ստեղծած արտիստի հետ»:

Ցուցադրել ավելի
Back to top button