ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացած 80-ամյա տղամարդն Արարատի մարզից էր

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։
Մնացե՛ք տանը
Սահմանափակե՛ք շփումները
Հետևե՛ք անձնական հիգիենային
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

Back to top button