ԿարևորՀասարակություն

Այն ամենը, ինչ պետք է իմանալ կտորե դիմակների օգտագործման մասին

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ՝ կտորե դիմակների օգտագործման կանոնների մասին։

  • Այն պետք է հարմարավետ լինի և սերտ դիպչի դեմքին, պատրաստված լինի կտորե մի քանի շերտից։
  • Պետք է թույլ տա անարգել շնչել։ Տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները պետք է կրել հանրային վայրերում, որտեղ դժվար է պահպանել մոտ 2 մետր հեռավորություն։ Օրինակ՝ մթերային խանութներում, դեղատներում ու հատկապես այն վայրերում, որտեղ կա վարակի տարածման  բարձր ռիսկ։
  • Նշվում է նաև, որ եթե մարդը վարակակիր է, բայց չգիտի այդ մասին, ապա կտորե պարզ դիմակներ կրելով կարող է նվազեցնել վարակի փոխանցման ռիսկը։ Տեղեկացնում են, որ դիմակը պետք է հանել զգուշությամբ՝ այդ ընթացքում չդիպչելով աչքերին, քթին և բերանին։ Դրանից հետո  անմիջապես պետք է լվանալ ձեռքերը։
  • Դիմակը ևս պետք է կանոնավոր կերպով լվանալ՝ նախընտրելի է լվացքի մեքենայով։ Կտորե դիմակները չպետք է կրեն 2 տարեկանից փոքր երեխաները, շնչառական խնդիրներ ունեցող անձինք և  նրանք, որոնք ինքնուրույն չեն կարող հեռացնել դիմակը՝ օրինակ անգիտակից վիճակում, անշարժունակ լինելու դեպքում։

Ծանուցում՝ տնային պայմաններում պատրաստված դիմակները չեն փոխարինում բժշկական  դիմակներին և N95 ռեսպիրատորներին։ Ըստ ՀՀ ԱՆ ուղեցույցի՝ բուժաշխատողները, պացիենտին խնամող  և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կիրառեն բժշկական դիմակ։

Back to top button