ԿարևորՀասարակություն

Ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, որոնց մեջ 161-ը առևտրային կազմակերպություններ են:

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մասիսի, Տաշիրի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության շենքը, մարզային 7 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:

Վարակազերծվել են Կապանի շուկան, Գյումրիի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավար և 50 խանութ, 7 բազմաբնակարան բնակելի շենք, 24 բանկոմատ, 16 բանկային և վարկային կազմակերպություն և 22 այլ կազմակերպություններ:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը:

 

Back to top button