Էկոսֆերա

780 000 ԱՄՆ դոլար մի օրինագծի՞ համար, ի՞նչ է պարզաբանում ՇՄՆ-ն․ «Էկոսֆերա»

Թեժ իրավիճակ ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծի շուրջ: Քաղհասարակությունը պահանջում է մերժել այն:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը։

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դեմ են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծին՝ պահանջում են մերժել այն: Քանի որ կարծում են՝ սահմանափակելով բնապահպանական տեղեկատվությունը՝ սահմանափակում են քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին:

Նրանք նաև պնդում են, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Իսկ ահա ՇՄՆ-ից էլ պարզաբանում են, որ գումարը միայն օրենքի նախագծի համար չի եղել: Նշված 780 000 ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել 4-ամյա (2015-2019 թթ․) ողջ ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ։

Back to top button