ԿարևորՀասարակություն

Ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք, բուժվածների ընդհանուր թիվը 114 է

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,- գրել է նա:

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 8. April 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close