ԿարևորՀասարակություն

Մեկ ամսից ավելի է բուժաշխատողներն ապրում են այլ կյանքով

Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսի տարածման կանխման պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրինն է: Այս  մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը ներկայացրել է, թե ինչ կյանքով են այս օրերին ապրում բուժաշխատողները։

 «Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը՝ մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը՝ բժշկական կենտրոններում և 1000-ը՝ հակահամաճարակային միջոցառումներում:

Նրանք մեկ ամսից ավելի է՝ այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք, սակայն, անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը չներդնի այս գործում»,- գրել է նախարար Թորոսյանը:

Back to top button