ԿարևորՀասարակություն

Ինժեներական քաղաքի շինարարությունը կսկսվի այս տարի ամռանը

Ինժեներական քաղաքի շինարարական աշխատանքները կսկվեն արդեն այս տարի: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

RA Minister of High-Tech Industry Hakob Arshakyan gives a press conference at the RA Government’s press hall

«Կապալառուների մրցույթներն արդեն ափոփվել են: Այս տարի պետք է հողային աշխատանքները սկսվեն: Դրանք նախատեսված են ամռանը կամ աշնան սկզբին»,- նշել է նախարարը:

Ինժեներական քաղաքը կառուցվելու է  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև գտնվող (Բագրևանդի փողոց) հողամասի վրա: Այն բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:

Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս- կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին՝ մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: 

Քաղաքը կզբաղեցնի 3.0 հա մակերես:

Back to top button