ԿարևորՀասարակություն

Ի՞նչ էին գրում թերթերը 100 տարի առաջ. Հայաստանի ազգային գրադարանի նոր նախաձեռնությունը

Հայաստանի ազգային գրադարանը սկսում է նոր նախաձեռնություն: Ամեն օր կներկայացնենք 100-ամյա վաղեմություն ունեցող մամուլի ուշագրավ հոդվածները, որոնց կարող եք ծանոթանալ մամուլի առցանց շտեմարանում:

Ալեքսանդրիայի «Արեւ» օրաթերթում տպագրվում է Անգլիայի խորհրդարանի անդամ Ա. Ուիլյամսի «Կիլիկիոյ բնակչութիւնը» հոդվածը, որն ունի նաև ենթավերնագիր՝ «Քրիստոնեաները մեծամասնութիւն կը կազմեն»: Այս հոդվածը նախապես տպագրվել է «Թայմզ»-ում, իսկ հայերեն թարգմանությունը՝ «Արեւ» օրաթերում: Հոդվածը հեղինակի պատասխանն է «Թայմզ»ի մարտի 12-ի համարում տպագրված այն հայտարարության, թե Կիլիկիայում մահմեդականները մեծամասնություն են կազմում, հետևաբար այն չի կարող զատվել թուրքական կայսրությունից: Հոդվածից տեղեկանում ենք, որ անգլիացի քաղաքական գործիչը խմբագրություն է ուղարկել Նուբար փաշայի կազմած տետրակը, որը հստակություն է մտցնում խնդրի մեջ և ապացուցում, որ քրիստոնյաները Կիլիկիայում կես միլիոնից ավել են, մինչդեռ մահմեդականների թիվը շուրջ 300.000 է: Նա նշում է նաև, որ պատերազմից առաջ Կիլիկիայում հայերը թիվը կազմել է 407.000: Ավելի մանրամասն տե՛ս http://greenstone.nla.am/…/collect/earlypub1/nor/20i3144.pdf

Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթում լույս է տեսնում «Սան Ռեմոյի ժողովը եւ Հայկական խնդիրը» հոդվածը: Այստեղ կետ առ կետ ներկայացվում են Հայկական խնդրի վերաբերյալ առկա այն կնճռոտ հարցերը, որոնց պարզաբանումն ակնկալվում է Իտալիայի Սան Ռեմո քաղաքում ապրիլի 18-ին գումարվելիք համագումարում: Թղթակիցն առանձնացնում է մի քանի կետեր՝ համապատասխան ենթավերնագրերով. «Թուրքիոյ բանակը», «Թուրքերու եւ հայերու փոխանակումը», «Երզնկայի խնդիրը» և «Քրդական հարցը»: Յուրաքանչյուր խորագրի ներքո նա մանրամասն վերլուծում է խնդիրը՝ առանձնացնելով այն, ինչ ունենք և այն, ինչ ակնկալվում է ստանալ: Հոդվածում առկա փաստերը վեր են հանում անցյալի իրական պատկերը և Հայկական հարցի վերաբերյալ օտար պետությունների դիրքորոշումը: Ավելի մանրամասն տե՛ս հոդվածը՝ http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Jamanak/1920/3805.pdf

#100_տարի_առաջ_այս_օրը📰Ի՞նչ էին գրում թերթերը 100 տարի առաջ: Հայաստանի ազգային գրադարանը սկսում է նոր նախաձեռնություն:…

Gepostet von Հայաստանի ազգային գրադարան am Dienstag, 7. April 2020

Ցուցադրել ավելի
Back to top button
Close