ԿարևորՀասարակություն

«Արցախփոստ»-ը ստիպված է դադարեցնել դեպի արտերկիր ուղարկվող փոստային ծանրոցների, փաթեթների եւ նամակների ընդունումը

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից իրազեկում են, որ «Արցախփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքները, շրջանային մասնաճյուղերը եւ հենակետերը (բացառությամբ` ճանապարհային ոստիկանության հենակետի) ողջ անձնակազմով շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքային գործունեությունը:

Հաշվի առնելով, որ «Հայփոստ» ՓԲԸ ժամանակավորապես դադարեցրել է փոստային առաքումները արտերկիր, ուստի «Արցախփոստ»-ը ստիպված է դադարեցնել դեպի արտերկիր ուղարկվող փոստային ծանրոցների, փաթեթների եւ նամակների ընդունումը: Արցախում նոր կորոնավիրուսային վարակի տարածումից զերծ մնալու և փոստային բաժանմունքներում մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով, ընկերությունը որոշում է կայացրել ս. թ. ապրիլ ամսվա կենսաթոշակներն ու նպաստները բաժանել առձեռն՝ «Արցախփոստ»-ի փոստատարների միջոցով։ Վերջիններս կայցելեն բոլոր շահառուներին ըստ բնակության վայրերի՝ պահպանելով սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր կանոնները։

📮ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից իրազեկում են, որ «Արցախփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքները,…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Dienstag, 7. April 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close