ԿարևորՀասարակություն

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը

Ցավալի լուր է ստացվել այսօր Ռուսաստանի մայրաքաղաքից, երեկ երեկոյան Կոմունարկայի հիվանդանոցում մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը:

72-ամյա ֆիզիկոսը երկու շաբաթ առաջ երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց։ Մարտի 28-ին էլ մահացել էր հայտնի ֆիզիկոսի կինը, բժիշկ գինեկոլոգ 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։ Ամուսիններն ունեին կորոնավիրուսի հետևանքով առաջացած երկկողմանի թաքաբորբ։

Միշիկ Ղազարյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, բազմաթիվ հայտնի գիտական աշխատությունների ու գյուտերի հեղինակ։ Առաջիններից մեկն էր, որ հետազոտել է լազերները մետաղի գոլորշիների հիման վրա, արժանացել է մի շարք գիտական կոչումների ու պարգևների:

Back to top button