ԿարևորՀասարակություն

Համակարգիչներ՝ անապահով ընտանիքների երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Այդ մասին գրառում է արվել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

«Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի»,- ասված է գրառման մեջ:

Back to top button