ԿարևորՀասարակություն

«Թռչեի մտքով տուն». բուժքույրերի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է կենտրոնի բուժքույրերի կատարմամբ բոլորիս կողմից շատ սիրված երգը՝ հետևյալ գրառմամբ.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար: Մնացեք տանը, դիմացեք…»:

Back to top button