ԿարևորՀասարակություն

Red Wings-ը ևս մեկ թռիչք կկատարի Մոսկվա-Երևան ուղղությամբ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ:

«Red Wings ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Back to top button