Էկոսֆերա

Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է, իսկ ՇՄՆ-ից չեն շտապում անդրադառնալ խնդրին․ «Էկոսֆերա»

Խեցգետինը համարվում է լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և հակառակը:

Գուցե սա է նաև պատճառներից մեկը, որ վերջին տարիների ընթացքում Սևանա լճի աղտոտվածությունն անհամեմատ նկատելի է, քանի որ նույն ժամանակահատվածում լճում խեցգետնի քանակի կտրուկ անկում է նկատվել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սևանա լճում 2019 թ.-ին 2018-ի համեմատությամբ խեցգետնի պաշարները կրճատվել են 11 անգամ:

2016 թ.-ին արդյունագործական պաշարը կազմել է 4580տ, որից 1100 տ-ն որսի նպատակով:

2017թ-ին՝ 2600 տ, որից թույլատրելի է որսի համար 500տ : 2018թ.- ին՝ 2300տ, որից թույլատրվել է որսալ 350տ :

Իսկ ահա 2019թ․-ին խեցգետնի արդյունագործական ընդհանուր պաշարը կազմել է ընդհամենը 200 տոննա, որսի համար թույտրելի պաշար չկա:

Հատկանշական է, որ Սևանա լճում խեցգետնի պաշարների կտրուկ անկումը պայմանավորված է ոչ միայն գերորսով, այլև վերջին երկու տարիների ընթացքում տարածված հիվանդությամբ, ասում է Էվելինա Ղուկասյանը։

Back to top button