ԿարևորՀասարակություն

Վարակի տարածման տեմպերը նվազել են. նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը

Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով: Այսօր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանափակումներն իրենց դրական արդյունքը տվել են, վարակի տարածման տեմպերը վերջին օրերին նվազել են:

Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:  Վարչապետը նաև նշել է, որ առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին:

Back to top button