ԿարևորՀասարակություն

Ստուգայց Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները, COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում, ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել, նոր մեկուսացված անձինք չկան:

Back to top button