ԿարևորՄիջազգային

Կորոնավիրուսային Ալբիոն

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, գիշերը տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես տեղեկացրել են բրիտանական կառավարության աշխատակազմից, դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կորոնավիրուսի ախտանիշները նրա մոտ պահպանվում են արդեն ավելի քան տասն օր։

Ջոնսոնի հարսնացուն, որն առաջիկա ամիսներին նրան զավակ է պարգևելու, Թվիթերում տեղեկացրել է, որ նույնպես ունի կորոնավիրուսային ախտանիշներ, սակայն իրեն ընդհանուր առմամբ լավ է զգում։

Կորոնավիրուսից ամեն օր մի քանի հարյուր մահ գրանցող Միացյալ Թագավորությունում երեկ պատմական օր էր․ Եղիսաբեթ երկրորդը ուղերձով դիմեց բրիտանացիներին։

«Ձեզ եմ դիմում չափազանց բարդ ժամանակահատվածում, երբ մեև երկրի բնականոն կյանքը խաթարված է։ Մեկի համար աա մարդկային ողբերգություն է, մյուս համար՝ ֆինանսական դժվարություններ։ Մենք նախկինում էլ բախվել ենք մարտահրավերների, սակայն այս անգամ ամեն ինչ այլ է, և մենք միավորում ենք ջանքերը աշխարհով մեկ։ Հուսով եմ՝  առաջիկա տարիներին մենք հպարտությամբ կխոսենք այս մարտահրավերը հաջողությամբ հաղթահարելու մասին»,- բրիտանացիներին հղած ուղերձում ասել է թագուհին։

Երեկվա ուղերձն իսկապես պատմական էր, քանի որ թագուհին՝ բացառությամբ սուրբծննդյան տոների, հազվադեպ է դիմում բրիտաացիներին․ 2020 թվականի ապրիլի հինգի ուղերձը չորրորդն էր 1952 թվականից ի վեր, երն Եղիսաբեթ երկրորդը ստանձնեց գահը։ Նախորդ երեքը եղել են 1991 թվականին՝  Պարսից ծոցում պատերազմի համատեքստում, 1997-ին՝  արքայադուստր Դիանայի մահվան, 2002-ին ՝ թագուհու մոր մահվան կապակցությամբ։

Ուղերձը տեսագրվել էր Վինդզորյան պալատում, որտեղ մարտի 19 մեկուսացման մեջ են գտնվում 93-ամյա թագուհին և նրա ամուսինը՝ էդինբուրգի 98-ամյա դուքս, արքայազն Ֆիլիպը։ Հաղորդվում է, որ նրանց վիճակը ահանգստություն չի հարուցում։ Եղիսաբեթ երկրորդի որդին՝ արքայազն Չարլզը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, նրա կարանտինը, սակայն, արդեն ավատրվել է, թագաժառանգն իրեն լավ է զգում։

Կորոնավիրուսային համաճարակից Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում մի քանի շաբաթվա ընթացում մահացել է ավելի քան  հինգ հազար մարդ, վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է հիսուն հազարը։ Երկրի իշխանությունները, սակայն, խոսում են անհամեմատ ավելի շատ վարակակիրների մասին, քանի որ ստուգման են ենթարկվում միայն հոսպիտալացված հիվանդները։

Չնայած մարտի 23-ից երկրում գործող կարանտինին՝ տաքերն ընկնելուն պես բրիտանացիները սկսել են անտեսել սահմանված կանոնները։ Ընդ որում՝  նաև Թագավորության այն քաղաքացիները, որոնք պետք է որ օրինակ ծառայեին մյուսներին։

Շոտլանդիայի գլխավոր բժիշկ Քեթրին Քեքդերվուդը երեկ հրաժարական է տվել, քանի որ ընտանիքի հետ մի քանի անգամ մեկնել է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն՝ չնայած հեռուստատեսությամբ հենց ինքն էր կոչ էր անում շոտլանդացիներին մնալ տանը:

Back to top button