ԿարևորՀասարակություն

Կենդանիները` COVID-19-ի թիրախում

Ամերիկյան կենդանաբանական այգու բնակիչ Նադի անունով էգ վագրի՝ COVID-19-ով վարակված լինելու լուրը նոր անհանգստության առիթ է տվել։ Կորոնավիրուսի վտանգից, փաստորեն, ապահովագրված չեն նաև կենդանիները։

Ինչպե՞ս են մարտահրավերին դիմակայում Երևանի կենդանաբանական այգում։ Ի՞նչ վտանգներ կան մսամթերքի շուկայում։

ԱՄՆ-ում վագրը COVID-19-ով է վարակվել. կասկած կա, որ ևս 3 վագր և 3 առյուծ վարակված են։ Ըստ լրատվության աղբյուրի, Բրոնքսի գազանանոցում կենդանիներն ամենայն հավանականությամբ վարակվել են  հսկիչից: Վարակման կասկածներ են ծագել այն ժամանակ, երբ Նադի էգ վագրի և նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաև 3 աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ:

«Կատուները լավ ախորժակ ունեն եւ եռանդով շփվում են իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո»,-գրում է BBC News-ը:

 Ավելի վաղ կենդանիների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել նաև Հոնկոնգում և ՌԴ-ում: COVID-19-ով կենդանիների վարակվելու հավանականությունը հաշվի առնելով՝ փորձեցնք պարզել՝ կանխարգելիչ ինչպիսի՞ միջոցառումներ են իրակացվում Երևանի կենդանաբանական այգում։

«Մարտի 14-ից կենդանաբանական այգին փակ է ավտանգության նկատառումերից ելնելով։ Այդ ընթացքում կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության զեկույցին, ինչպես նաև  Սննդի անվանգության տեսչական մարմնի հրապարակումներին ենք հետևում։ Նրանք նշում են, որ հիվադությունն անցնում է միայն մարդուց մարդուն, մարդուց կենդանուն դեռևս հաստավտած դեպքեր չկային։ Բայց քանի որ կար մարդկային գործոնը, այգին մարտի 14-ից փակ էր»,- ասում է այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Վանյանը։

Նրա խոսքով՝ նշված օրվանից արդեն այգում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Վարչական աշխատակազմն աշխատում է հեռահար, իսկ խնամողներն ամեն օր այգու տարածք մուտք են գործում միայն ջերմաչափումից հետո։

«Անվտանգության բոլոր նորմերը պահպանում ենք, այս պահի դրությամբ որևէ խնդիր չունենք»,- վստահեցրեց կենդանաբանական այգու նեկայացուցիչը։

Նույնը պնդեց նաև վերահսկող կառույցի՝ Սննդի ավտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ընտանի կենդանիներին․

«Այն ցուցումները, որոնք տրվում են մարդկանց, վերաբերում են  նաև կենդանիներին, այսինքն՝ պահպանել սոցիալական հեռավորություն։ Մենք գիտենք, որ շատերը կենդաններին սիրում են, գրկում, համբուրում։ Նման բաներից պետք է զերծ մնալ։ Պետք է աշխատել, որ կերակուրը լինի եփված, իսկ չոր կերակուրը արդեն եփված է և անվտանգ»,- ասաց Հարությունյանը։

Այդուամենայնիվ, շուկայում վաճառվում է մսամթերք, իսկ   մենք չգիտենք՝ տվյալ կենդանու հետ շփված անձինք վարակված եղե՞լ են կորովիրուսով, թե՞ ոչ։ Արդյո՞ք տեսչական մարմինն այս առումով խստացրել է վերահսկողությունը։

«Այն բոլոր քայլերը, որոնք իրականացվում են մսամթերքի վաճառքի հանդեպ ընդհանրապես, բավարար են բոլոր պայմանները պահելու համար։ Երկրորդ՝ մեր հասարակության մեջ հում միս ուտողներ չկան, իսկ եփած միսն արդեն վտանգավոր չէ»,- հավելեց Սննդի ավտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում սպիտակագլուխ անգղերի լուսանկար է հրապարակվել, հետևյալ գրառմամբ. «Պահպանելով սոցիալական հեռավորությունը»:

Սպիտակագլուխ անգղը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ընդգրկված է նաև Բնության պահպանության միջազգային Միության / ԲՊՄՄ/ Կարմիր ցուցակում, որպես «խոցելի»:

Երևանի կենդանաբանական այգում 23 սպիտակագլուխ անգղ կա։

Back to top button