ԿարևորՀասարակություն

Կամուրջ՝ Սիլիկոնյան հովտից

Առցանց #HighTech Talks շարքի հաջորդ հյուրը ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր,
Սինոփսիս Հայաստանի նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ զրույցը «Կամուրջ Սիլիկոնյան հովտից» թեմայի շուրջ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Անպայման միացեք մեր ուղիղ եթերին՝ մեծ հայրենասեր, հայտնի գիտնական և ուղղակի բարի մարդու՝ Երվանդ Զորյանի հետ։ Նաև հրավիրեք Ձեր ընկերներին՝ անկախ մասնագիտությունից, քանի որ #Հայթեք զրույցները բոլորի համար են»,- գրել է նախարարը։

Առցանց #HighTech Talks շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակ ունի: Այն մեկնարկել է մարտի 31-ին, առաջին հյուրը PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն էր:

Զրույցներն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել՝ հետևելով ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/ Hakob Arshakyan և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին՝ https://www.facebook.com/hakobarshakyanpage/, https://www.facebook.com/Hti.Armenia, իսկ ավարտից հետո տեսանյութերը տեղադրվում են նախարարության youtube-յան ալիքում՝ https://www.youtube.com/channel/UC8cP-gVqC9z4rjJeAqyBjrQ:

#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում ևս թեմատիկ ելույթներով հանդես են գալու ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսելու են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերի, մեր կյանքում տեխնոլոգիաների դերի մասին, և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները խոսելու են աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և գնահատելու իրավիճակը ՏՏ ոլորտի տեսանկյունից, բարձրաձայնելու են ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։

Back to top button