ԿարևորՄշակույթ

«ԱՌԱԿԱՆԻ»՝ «Մուրճի մեկ հարվածի և գիտելիքի արժեքի մասին»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը համատեղ սկսում են նոր նախագիծ՝ «ԱՌԱԿԱՆԻ»:

Նախագծի տեսանյութերը կտեղադրվեն Համազգային թատրոնի ֆեյսբուքյան էջում՝
Երկուշաբթի — 18:00
Չորեքշաբթի — 18:00
Շաբաթ — 18:00

«Առաջարկում ենք ձեզ դառնալ նախագծի ակտիվ մասնակիցները՝ մեկնաբանություններում թողնելով ձեր կարծիքներն ու մտքերը։ Ամենահետաքրքիր մեկնաբանությունները, ինչպես նաև ամենաակտիվ մասնակիցները կստանան մեր առաջիկա ներկայացումների հրավիրատոմսեր»,-նշված է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն / Sos Theatre Armenia ֆեյսբուքյան էջում։

«ԱՌԱԿԱՆԻ» շարքում առաջինը, ինչպես տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Մուրճի մեկ հարվածի և գիտելիքի արժեքի մասին» առակն է:

Դերասաններ՝ Դավիթ Հակոբյան, Տաթև Ղազարյան:

Back to top button