ԿարևորՀասարակություն

Աշխարհն առանց պատվաստանյութի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին հիշեցրել է, թե որքան անհրաժեշտ են պատվաստանյութերը վարակիչ հիվանդության դեմ:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխարհն առանց պատվաստանյութի…

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…

Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»:

Back to top button