ԿարևորՀասարակություն

Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին

Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաքած տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին:

Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվել են մարզի 59 հանրակրթական դպրոցներին: Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

«Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներն իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս մոտեցման նպատակն է համակարգիչներով ապահովել հնարավորինս շատ աշակերտների:

Նվիրաբերված սարքերը դպրոցի տնօրենները կփոխանցեն դրանց կարիքն ունեցող աշակերտներին: Արտակարգ դրության ավարտից հետո սարքավորումները կվերադարձվեն դպրոցներին և կօտագործվեն դասապրոցեսներում: Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին սարքավորումներ նվիրաբերելու համար»,- գրել է նա:

Back to top button