ԱՄՆ հայկական մամուլը տարբեր զարգացումներ է ապրել։ Այն մնում է ոչ միայն լրատվական, այլ նաև հայեցի դիմագծի պահպանման յուրօրինակ հարթակ՝ օտար երկրում հայերեն կարդալու ավանդական լրատվամիջոց։
110 տարի առաջ այստեղ սկսեց գործել Ասպարեզ օրաթերթը։ 21-րդ դարում այն շարունակում է օրական իր ընթերցողին ներկայանալ տպագիր օրինակներով։ Ի՞նչ մարտահրավերներ է դիմագրավում օրաթերթը։
Որքանո՞վ է պահանջված իր ընթերցողի կողմից։ Ինչպիսի՞ թեմատիկ ընդգրկվածություն ունի այսօր։
«Ասպարեզ օրաթերթը․ մարտահրավերներից մինչև թեմատիկ հարցադրումներ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Պաղտոյանի հետ:

