Վարդուհի Բարսեղյանն ապրում է Եղվարդ քաղաքում։ 20 ամյա աղջիկն իրենց տան մեջ առանձնացրել է մի հատված, որտեղ հատուկ սարքավորումների միջոցով կարողանում է թեյաբույսեր մշակել և փաթեթավորել։


Իր բիզնես գաղափարի շնորհիվ կարողանում է մարզերի մարդկանց կապել իրար, հետագայում, երբ բիզնեսն ընդլայնվի, կկարողանա նաև աշխատատեղեր ստեղծել մարզերի բնակիչների համար։