ԿարևորՀասարակություն

Մանրամասներ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

Back to top button