ԿարևորՀասարակություն

Բրյուսելում բնակվող երիտասարդի երգը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, ապրիլի երկուսին հայերեն երգ է կատարել կարանտինում գտնվող իր հարևանների համար և այն նվիրել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ես իմ երգը նվիրում եմ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս տղաների հիշատակին և կոչ անում աշխարհասփյուռ հայերին, այդ թվում նաև ինձ վերադառնալ Հայաստան և ծառայել հերոսների արյամբ պահված մեր հայրենիքին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Խանջարյանը։

Տիգրանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է եղել, ֆուտբոլը թողել է վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան։

Տիգրան Խանջարյանը Բրյուսելում ամեն երեկո իր տան պատշգամբից համերգային երեկոներ է կազմակերպում։

Back to top button