ԿարևորՀասարակություն

«Պահպանելով սոցիալական հեռավորությունը»

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում սպիտակագլուխ անգղերի լուսանկար է հրապարակվել, հետևյալ գրառմամբ. «Պահպանելով սոցիալական հեռավորությունը»: 

Պահպանելով սոցիալական հեռավորությունը :)Keeping social distance :)Լուսանկարի հեղինակ՝ Ван Тото (Van Toto)

Gepostet von Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo am Samstag, 4. April 2020

Սպիտակագլուխ անգղը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, որպես «խոցելի»: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան:

Իսկ Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածաշրջանում` ժայռագոյացումներով լեռնազանգվածներում, բացառությամբ հանրապետության հյուսիս արևմուտքի:

Բնադրում են առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում` գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800–2000 մ բարձրություններում:
Երևանի կենդանաբանական այգում Սպիտակագլուխ անգղերը թվով 23-ն են:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close