ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը տեսանյութը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ

Ոստիկանությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հանրապետության մարզերի, մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը։ Դադարեցվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը:

Back to top button