ԿարևորՀասարակություն

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ օդանավակայանում շուրջ 25 ՀՀ քաղաքացի կա, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն՝ օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նաև հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
Երևան: +374-91-969612:

Նշված թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Back to top button